Մուգուրուսա․ Կորտ էի դուրս եկել՝ մրցակցիս մասին որևէ բան չիմանալով

Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին շրջանում 2։6, 6։0, 6։3 հաշվով Բելգիայի ներկայացուցիչ Էլիս Մերտենսին հաղթելուց հետո հայտարարել է, որ մրցակցի մասին ոչինչ չի իմացել։

-«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի մեկնարկում շատ սխալներ ես թույլ տալիս, քանի որ չես ճանաչում մրցակիցներիցդ շատերին։ Այս անգամ հենց նման իրավիճակ էր․ ես կորտ էի դուրս եկել՝ մրցակցիս մասին որևէ բան չիմանալով։ Նման իրավիճակներում հեշտ չէ լավագույն խաղդ ցուցադրել։ Հանդիպման ընթացքում որոշակիորեն հասկացա, թե ինչպես է խաղում Մերտենսը, բայց դրանից առաջ գաղափար չունեի։

ԱՄՆ-ի Բաց առաջնությունում աղմուկը, շարժը շատ մեծ է, զգացվում է Նյու-Յորքի ոգին։ Գուցե այստեղ այնքան հանգիստ չէ, որքան «Ուիմբլդոնում», բայց ինձ դուր է գալիս։ Հաճելի է զգալ տեղի երկրպագուների էներգիան,-Մուգուրուսայի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում