Ռամոս․ Տարօրինակ է գալ հավաքական և չտեսնել Կասիլյասին

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին ազգային ընտրանի չհրավիրելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Բոլորին զարմացնում է, որ Իկերի նման լեգենդար ֆուտբոլիստը հավաքականում չէ։ Նա մեր առաջին ավագն է։ Տարօրինակ է գալ հավաքական և չտեսնել Իկերին, բայց մարզչի որոշումը պետք է հարգել։ Հավաքականում բեկումնային փոփոխություններով նոր շրջան է սկսվում։ Անկախ ամեն ինչից՝ ես Իկերի հետ հաճախ եմ շփվում, չէ՞ որ մենք լավ ընկերներ ենք,-Ռամոսի խոսքը մեջբերված է «Sport» պարբերականից։

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Իսպանիան խաղալու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 5-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Բելգիայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում