Կոստա․ Չեմ ստի՝ ցանկանում էի վերադառնալ «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան խոստովանել է, որ այս ամռանը «Ատլետիկո» վերադառնալու ցանկություն է ունեցել։ Հիշեցնենք, որ 27-ամյա Կոստան 2014 թվականին է մադրիդյան ակումբից տեղափոխվել «Չելսի»։

-Բոլորն էլ գիտեն, որ ես «Ատլետիկո» վերադառնալու հնարավորություն եմ ունեցել, բայց որոշ խնդիրների պատճառով տեղափոխությունը չկայացավ։ Շնորհակալ եմ երկրպագուներին և Դիեգո Սիմեոնեին, որ դեռ հավատում են ինձ։ Չեմ ստի՝ ցանկանում ի վերադառնալ, բայց այժմ «Չելսիում» եմ և երջանիկ եմ։ Հույս ունեմ՝ այս մրցաշրջանում «Ատլետիկոն» հաջողության կհասնի և չի մնա առանց տիտղոսների,-ասել է Կոստան «Movistar»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում