Լամ․ Կասկածի տակ եմ դնում տեսակետը, թե Անչելոտիի օրոք ավելի ազատ ենք

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամն անդրադարձել է շրջանառվող այն տեսակետին, թե այժմ մյունխենյան թիմի ֆուտբոլիստներն ավելի ազատ են խաղում, քան նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օրոք։

-Համարձակվում եմ կասկածի տակ դնել այն տեսակետը, թե Անչելոտիի օրոք մենք ավելի ազատ ենք, քան Գվարդիոլայի օրոք։ Պարզապես կարևոր է, երբ դիրքային խաղ ես ունենում։ Այժմ մենք մրցակցին անընդհատ պրեսսինգի չենք ենթարկում և հաճախ նահանջում ենք պաշտպանություն։ Դրա շնորհիվ հակագրոհների ավելի շատ հնարավորություն ենք ունենում, ինչի արդյունքում էլ տպավորություն է ստեղծվում, թե ավելի ազատ ենք խաղում,-Լամի խոսքը մեջբերված է «Sport1»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում