Ռունին հայտնել է՝ երբ է ավարտելու միջազգային կարիերան

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, թե երբ է մտադիր ավարտել միջազգային կարիերան։

-Կարծում եմ՝ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո հավաքականին հրաժեշտ տալու ճիշտ ժամանակը կլինի։ Ես ընտրություն եմ կատարել․ Աշխարհի առաջնությունն ինձ համար հավաքականի հետ տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն է։ Ջանքեր չեմ խնայի ազգային ընտրանում կարիերաս ուրախ նոտայով ավարտելու համար,-Ռունիի խոսքը փոխանցում է «BBC Sport»-ը։

Հավելենք, որ 30-ամյա Ուեյն Ռունին, ով 2014 թվականից Անգլիայի հավաքականի ավագն է, ազգային ընտրանու կազմում մասնակցել է 115 խաղի և դարձել է 53 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում