«Տոտենհեմն» առաջարկ է կատարել «Ռեալին»

«The Mirror» պարբերականը գրում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, կարիերան Անգլիայում շարունակելու հնարավորություն ունի։

«Տոտենհեմի» ղեկավարությունը 24-ամյա իսպանացու տրանսֆերը գնելու պաշտոնական առաջարկ է կատարել՝ պատրաստակամություն հայտնելով վճարելու անհրաժեշտ գումարը։ «Ռեալից» պատասխանել են, որ համաձայն են միայն վարձակալության տարբերակին։ Բանակցությունները դեռ չեն ավարտվել, և չի բացառվում՝ նախքան տրանսֆերային պատուհանի փակումն ակումբները համաձայնություն ձեռք բերեն։

Հավելենք, որ Իսկոյի՝ «Ռեալի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո, հայտարարել է, որ «Ռեալից» հեռանալու մտադրություն չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում