Հայաստանի հավաքականը Չեխիայում առաջին մարզումն է անցկացրել

Օգոստոսի 30-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Չեխիայում։ Մեր թիմը մարզվել է Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ վաղը Երևանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ, հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ։ Ֆուտբոլիստները նաև աշխատել են հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում