«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Արտակ Օսեյանը պաշտոնապես նշանակցել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո Օսեյանը նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության չորրորդ տուրից հետո «Փյունիկն» ունի 4 միավոր և առաջատար «Շիրակին» զիջում է 6 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում