Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է իր անունով

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Հայաստանի առաջին կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում