Նասրին տեղափոխվեց «Սևիլյա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին 2016-17թթ․ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է գալու «Սևիլյայում»։ Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Սամիր Նասրին 2011 թվականին է «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Նասրին ընդամենը 15 րոպե խաղաժամանակ է ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում