Հարտ․ Պետք է ինչ-որ տեղ հեռանայի

Դարպասապահ Ջո Հարտը «Մանչեսթեր Սիթիից» «Տորինո» վարձակալական հիմունքներով տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ես պետք է ինչ-որ տեղ հեռանայի, իսկ «Տորինոն» ամենահարմար պահին առաջարկություն արեց։ Ուրախ եմ, որ Ա Սերիայի նման գեղեցիկ և ուժեղ լիգայում խաղալու հնարավորություն եմ ստացել։ Իտալական դարպասապահական դպրոցն ամբողջ աշխարհում մեծ հարգանք է վայելում, և ես համոզված եմ՝ այստեղ շատ բան եմ սովորելու։ «Տորինոյի» նախագահի առաջարկից հետո երկար մտածելու անհրաժեշտություն չի եղել,-Հարտի խոսքը փոխանցում է թուրինյան ակումի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում