Լևանդովսկի․ «Ռեալ» տեղափոխության թեման փակված է

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ «Ռեալ» տեղափոխության թեման վերջանականապես փակված է։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս լեհ ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին հանդիպել է մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ։

-Իրականում այդ հարցն ինձ չի հետաքրքրել։ Պարտավոր չեմ ամեն անգամ քննարկել այն ակումբների թեման, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով։ Բացի այդ, «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ չի վաճառելու իմ տրանսֆերը։ Այնպես որ՝ «Ռեալ» տեղափոխության թեման փակված է։

Ինձ համար մեծ նշանակություն ունի Կարլո Անչելոտիի նման մասնագետի վստահությունը։ Մեր առաջին հանդիպումից հետո նա ասաց, որ ակումբը ոչ մի դեպքում չպետք է վաճառի իմ տրանսֆերը,-Լևանդովսկու խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում