ԱԻԲԱ-ն պատրաստվում է բարեփոխումներ կատարել մրցավարական համակարգում

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) նախագահ Վու Չինգ Կոուն հայտարարել է, որ կառույցը բարեփոխումներ է կատարելու մրցավարական համակարգում։ Բարեփոխումները պայմանավորված են Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի մրցավարության վերաբերյալ դժգոհություններով։

-Բռնցքամարտի հարուստ պատմության ընթացքում արդեն ականատես ենք եղել բարեփոխումների։ Մենք սիրում ենք այս մարզաձևը և ամեն ինչ անում ենք այն առավել կատարյալ դարձնելու համար։ Այժմ մրցավարական համակարգում փոփոխություններ կատարելու հետ կապված քննարկումներ են ընթանում։ Պահպանելով դրական դինամիկան՝ կկատարենք որոշակի փոփոխություններ,-Վու Չինգ Կոուի խոսքը մեջբերված է «Bxingnews24»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում