Բրուկ․ Ինձ համար Խանը ծաղրածու է
03/09/2016 21:07
Նմանատիպ
IBF վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կել Բրուկը հայտարարել է, որ չի կարողանում մենամարտ անցկացնելու համար համաձայնություն ձեռք բերել Ամիր Խանի հետ։
-Ամիր Խանն ասաց, որ 100% համաձայն է ինձ հետ, բայց մեկ վայրկյան անց ավելացրեց․ «Միայն չփախչես»։ Նա սկսեց արդարանալ, թե այդպես է ասում, քանի որ մտածում է՝ ես կհրաժարվեմ մենամարտից։ Ինձ համար Խանը ծաղրածու է։ Գուցե նա վաղտ տղա չէ, բայց երբ հերթը գործին է հասնում, նա կարող է խենթացնել դիմացինին։ Ես չգիտեմ, թե նա ինչ արդարացումներով չի մենամարտում ինձ հետ,-Բրուկի խոսքը մեջբերված է «Boxing News Magazine»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում