Ֆյուրի-Կլիչկո մենամարտի հետ կապված տարաձայնությունները հարթվել են

WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի ռևանշ-մենամարտի հետ կապված տարաձայնությունները հարթվել են։ Այս մասին տեղեկացրել է բրիտանացի բռնցքամարտիկի մարզիչ և հորեղբայր Պիտեր Ֆյուրին։

-Մենք վերջապես համաձայնություն ենք ձեռք բերել Ֆյուրի-Կլիչկո մենամարտի հարցում։ Շատ շուտով կլինի պաշտոնական հայտարարություն։ Որոշ քաղաքական խնդիրներ կային, բայց հիմա ամեն ինչ լուծված է։ Մենամարտը կկայանա հոկտեմբերի 29-ին, Մանչեսթերում,-Պիտեր Ֆյուրիի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից։

Ավելի վաղ Վլադիմիր Կլիչկոն մեղադրանքներ էր հասցեագրել Թայսոն Ֆյուրիի թիմին՝ նշելով, որ նրանք չեն պատասխանում մենամարտի հաստատման վերաբերյալ հարցումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում