Մոուրինյու․ Մխիթարյանը կարող է օգնել թիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

«Մխիթարյանը հասանելի է։ Չեմ ասի, թե նա կարող է խաղալ 90 րոպե, բայց կարող է օգնել թիմին։ Հենրիխն այն մարզավիճակում չէ, որում կլիներ եթե մեկ շաբաթ աշխատեր, հանգստանար և չմեկներ, բայց նա պատրաստ է։ Այս պահին մենք չունենք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ․ բոլորը նորմալ վիճակում են, և յուրաքանչյուրը ցանկանում է մասնակցել խաղին»,-ասել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպման (3:0) ժամանակ։

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15։30-ին։ Թիմերն այս խաղից առաջ ունենք 9-ական միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում