US Open. Վավրինկան եզրափակչում հաղթեց Ջոկովիչին (ֆոտոշարք, տեսանյութ)

US Open. Վավրինկան եզրափակչում հաղթեց Ջոկովիչին (ֆոտոշարք, տեսանյութ)

ԱՄՆ-ի Բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ խաղում շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ 3 ժամ, 54 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:7 (1:7), 6:4, 7:5, 6:3 հաշվով։

Վավրինկայի ակտիվում գրանցվեց 9 էյս, 3 կրկնակի սխալ, 46 վիններս, 4 բրեյք-փոյնթ, իսկ Ջոկովիչը թույլ տվեց 7 կրկնակի սխալ և իրացրեց 17 հնարավոր բրեյք-փոյնթերից ընդամենը 3-ը։

Վավրինկայի համար սա «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում երրորդ հաղթանակն է․ շվեյցարացին հաղթել է նաև 2014 թվականի Ավստրալիայի Բաց առաջնությունում և 2015 թվականի «Ռոլան Գարրոսում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում