Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» ընդհանրապես խնդիրներ չունեցավ․ կատալոնական թիմը ջախջախիչ հաղթանակ տոնեց «Սելթիկի» նկատմամբ։

«Կամպ Նոուում» կայացած խաղում Լուիս Էնրիկեի սաները 7 անպատասխան գնդակ խփեցին․ Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, Լուիս Սուարեսը՝ դուբլ, մեկական գոլ էլ խփեցին Նեյմարը, Անդրես Ինյեստան։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ

«Բարսելոնա» – «Սելթիկ»՝ 7։0
Գոլերը՝ Մեսսի 3՛, 27՛, 60՛, Նեյմար 50՛, Ինյեստա 59՛, Սուարես 75՛, 88՛

C խմբի մյուս՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսսիա Մյոնխենգլադբախ» հանդիպումը հետաձգվել է Մանչեսթերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում