«Գոլդեն Սթեյթը» նոր հարձակվող ունի

«Գոլդեն Սթեյթը» նոր հարձակվող ունի

«Գոլդեն Սթեյթի» ղեկավարությունը պայմանագիր է կնքել 23-ամյա հարձակվող Էլջին Կուկի հետ։ Այս մասին հաղորդում է «Basketball Insiders»-ը։ Գործարքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Նշենք, որ վերջին 3 տարիներին Կուկը խաղացել է NCAA-ում՝ հանդես գալով Օրեգոնի համալսարանական թիմում։ Նախորդ մրցաշրջանում Կուկը մեկ խաղում միջինը վաստակել է 14․8 միավոր, կատարել է 2․3 փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում