Մեյվեզեր․ Ցանկանում եմ օգնել նոր Ֆլոյդ Մեյվեզերներին

Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ այժմ կենտրոնացել է փրոմոութերական գործունեության վրա։

-Պրոֆեսիոնալ ռինգում հիանալի կարիերա եմ ունեցել, սակայն այն մնացել է անցյալում, իսկ այժմ ես կենտրոնացել եմ փրոմոութերական գործունեության վրա։ Ես ցանկանում եմ օգնել տաղանդավոր բռնցքամարտիկներին առաջ ընթանալ և իրենց կարիերան կերտել։ Ես չեմ մտածում իմ մասին, ցանկանում եմ օգնել նոր Ֆլոյդ Մեյվեզերներին,-ասել է Ֆլոյդը «Las Vegas Journal»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում