Ջոկովիչ․ Շախմատ խաղալիս պարտվել եմ Բեկկերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքի «Վերջին անգամ» խորագրում պատմել է, թե վերջին անգամ ում հետ է սելֆի արել, երբ է խախտել դիետան և ինչպես է մրցել մարզիչ Բորիս Բեկկերի հետ։

-Ես սովորաբար չեմ սիրում մյուսներին խանգարել վայելել իրենց ազատ ժամանակը, բայց երբեմն խնդրում եմ լուսանկարվել ինձ հետ։ Վերջին անգամ սելֆի եմ արել Ջերարդ Բատլերի հետ։

Վերջին անգամ ե՞րբ եմ խախտել դիետաս։ Ես շատ եմ սիրում իմ դիետան և այն խախտելու անհրաժեշտություն չի լինում։

Վերջին անգամ Բեկկերի հետ մրցել են շախմատում։ Ես չեմ կարողացել հաղթել նրան,-ասել է Ջոկովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում