Եվրագավաթի մասնակիցների թիվը կրճատվել է

Բասկետբոլային Եվրագավաթի կանոնավոր խաղարկության մասնակիցների թիվը կրճատվել է․ նախկին 24 թիմի փոխարեն 2016-17թթ առաջնությանը մասնակցելու է 20 թիմ։ Այս մասին տեղեկացնում է Եվրագավաթի մամուլի ծառայությունը։ 

Այսպիսով, նոր խաղարկության առաջին փուլում թիմերը բաժանվելու են 4 խմբի։

A խումբ – «Նիժնի Նովգորոդ», «Գրան Կանարիա», «Ցեդևիտա», «Լետկաբելիս», «ՄԶՏ»։

B խումբ – «Խիմկի», «Ալբա», «Բիլբաո», «Լետուվոս Ռիտաս», «Ֆուենլաբրադա»։

C խումբ – «Զենիթ», «Ունիկախա», «Բավարիա», «Մուրսիա», «Բուդուչնոստ»։

D խումբ – «Լոկոմոտիվ-Կուբան», «Վալենսիա», «Օլիմպիա», «Ռատիոֆարմ», «Հապոել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում