Ուեստբրուկ․ «Օկլահոմայի» նպատակը չեմպիոն դառնալն է

«Օկլահոմա Սիթիի» առաջատար Ռասել Ուեստբրուկը չի ցանկացել խոսել նախկին թիմակից Կևին Դյուրանտի հետ հարաբերությունների մասին։

-Կևինի հետ իմ հարաբերություննե՞րը․․․ Ես չեմ զրուցել նրա հետ։ Այժմ մեր ակումբում նոր ժամանակաշրջան է։ Ամեն ինչ փոխել է։ Հիմա Կևինը, Դիոնը, Սերժը, որոնց հետ մենք երկար ժամանակ հանդես ենք եկել, թիմում չեն։ Ես ուրախությամբ եմ դիմավորել նորեկներին, պատրաստ եմ նրանց հետ աշխատանքին։

Մեր նպատակները չեն փոխվել՝ հաղթել առաջնությունում։ Ինքս ջանք չեմ խնայելու այս մրցաշրջանում չեմպիոն դառնալու համար,-Ուեստբրուկի խոսքը մեջբերված է «ESPN US»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում