«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ։ Յուրգեն Կլոպի սաներից Ջեյմս Միլները դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Ադամ Լալանան, Սադիո Մանեն և Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Դևիդ Մեյլերը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 13 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Հալ Սիթին» 7 միավորով 12-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Լիվերպուլ» – «Հալ Սիթի»՝ 5։1
Գոլերը՝ Լալանա 17՛, Միլներ 30՛/11-մետրանոց, 71՛/11-մետրանոց, Մանե 36՛, Կոուտինյո 52՛ – Մեյլեր 51՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում