Մոուրինյու․ Իբրահիմովիչին պետք է արագ ֆուտբոլիստներ շրջապատեն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում (4:1) Ուեյն Ռունիին չի ընդգրկել մեկնարկային կազմում։

-Եթե մեր գլխավոր հարձակվողը Զլատան Իբրահիմովիչն է, ապա նրան պետք է արագ ֆուտբոլիստներ շրջապատեն։ Անկախ նրանից՝ Ռունին իր տանն է նստած, թե խաղադաշտում է, նա մնում է մեր ավագը։ Պարզապես «Լեսթերի» նման թիմի դեմ ճիշտ էր խաղալ երկու արագ ու երիտասարդ ֆուտբոլիստներով և մեկնարկային կազմում ընդգրկել Մատային, ով հիանալի հանդես եկավ։

Երիտասարդները հրաշալի կատարեցին իրենց աշխատանքը, և ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մտածել էինք,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում