Մորատա․ Պետք չէ ոչ-ոքիից ողբերգություն սարքել

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կարծում է, որ պետք չէ անհանգստանալ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմասի» հետ ոչ-ոքի (2:2) խաղալու պատճառով։

-Այս մրցաշրջանում մենք դեռ չենք պարտվել, այնպես որ պետք չէ ոչ-ոքիից ողբերգություն սարքել։ Պարտավոր էինք հաղթել, բայց չկարողացանք մինչև վերջ պահպանել առավելությունը։ Հիմա պետք է շարունակենք աշխատել։ Բարդ է ասել, թե ինչպես «Լաս Պալմասը» կարողացավ երկրորդ գոլը խփել, բայց մենք կվերլուծենք դա։

Կարո՞ղ եմ խաղալ Բենզեմայի հետ։ Ես ցանկանում եմ խաղալ բոլորի հետ,-Մորատայի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում