«Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալեց «Բոլոնյային»։ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով․ Մատիա Դեստրոյի գոլին պատասխանեց Իվան Պերիշիչը։

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 11 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 10 միավորով 8-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» – «Բոլոնյա»՝ 1։1
Գոլերը՝ Պերիշիչ 37՛ – Դեստրո 14՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում