Գրիզմանի գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Դեպորտիվոյին»։ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց ընդամենը 1 գոլ․ 70-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 12 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, իսկ «Դեպորտիվոն» 5 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ատլետիկո» – «Դեպորտիվո»՝ 1։0
Գոլը՝ Գրիզման 70՛
Հեռացում՝ Ֆայր 45+2՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում