Դել Պոտրոն հրաժարվել է մասնակցել Տոկիոյի մրցաշարին

Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն չի մասնակցի Տոկիոյի մրցաշարին, որը կայանալու է հոկտեմբերի 1-10-ը։

«Tennis World»-ը հաղորդում է, որ մրցաշարի կազմակերպիչները դել Պոտրոյին «wild card» են տրամադրել, սակայն թենիսիստը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ցանկանում է հանգստանալ և լավ պատրաստվել մրցաշրջանի վերջին հատվածին։

Ամենայն հավանականությամբ, Խուան-Մարտին դել Պոտրոն կորտ կվերադառնա Շանհայի մրցաշարի ժամանակ, որը մեկնարկելու է հոկտեմբերի 10-ին։ Այդ մրցաշարից հետո արգենտինացին կմասնակցի Ստոկհոլմի և Փարիզի մրցաշարերին, ինչպես նաև Դևիսի գավաթի խաղարկության՝ Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում