«Ուրարտուն» հաղթել է ստուգողական խաղում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում սկսվել է Երևանի «Ուրարտուի» ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում Տիգրան Գյոկչյանի սաներն անցկացրել են առաջին ստուգողական հանդիպումը` հյուրընկալվելով Վրաստանի ուժեղագույն թիմերից մեկին` «Սոխումիին»:

Հանդիպման մեկնարկային հատվածն անցել է վրացական թիմի առավելությամբ, սակայն աստիճանաբար «Ուրարտուն» կարողացել է հավասարեցնել հաշիվը, ապա ստանալ շոշափելի առավելություն` հաղթելով 111:86 հաշվով: Հայկական թիմի կազմում ամենաարդյունավետը եղել է Արիզոնա Ռեյդը, ով վաստակել 25 միավոր: 

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի 2016-17թթ. խաղարկությանը, որի շրջանակում հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի` հյուրընկալելով «Ռյազանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում