Կարեն Գրիգորյանը վստահ ելույթներ է ունենում Սերբիայում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը «Նավթագազ» թիմի կազմում մասնակցում է Սերբիայի ակումբայի առաջնությանը։

Առաջին 4 տուրերում Կարեն Գրիգորյանը տարել է 3 հաղթանակ և 1 անգամ ոչ-ոքի է խաղացել։ Այժմ նա 3․5 միավորով 5 մասնակցի հետ լավագույն խաղացողների թվում է։ Չնայած Կարեն Գրիգորյանի վստահ ելույթներին՝ «Նավթագազը» տարել է 1 հաղթանակ և կրել է 3 պարտություն․ թիմը նախավերջին տեղում է։

Հավելենք, որ մրցաշարի մասնակցում է 12 թիմ, որոնց կազմում հանդես է գալիս ընդհանուր 98 շախմատիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում