Ռանյերի․ Ամեն ինչ կանենք «Պորտուին» հաղթելու համար

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի՝ «Պորտուի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Իսլամ Սլիմանի-Ռիյադ Մարեզ զույգն աչքի կընկնի արդյունավետությամբ։ Հիշեցնենք, որ Սլիմանին «աղվեսների» կազմը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով «Սպորտինգից»։

-Ես հավատում եմ Սլիմանիին և Մարեզին։ Երեքով զրուցել են նրանց խաղի վերաբերյալ։ Նրանց համագործակցությունը կարևոր է, քանի որ Ռիյադը մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է։ Նա կկարողանա լավ փոխանցումներ կատարել Իսլամին։ Նրանք իրար շատ լավ են ճանաչում, քանի որ հայրենակիցներ են և հանդես են եկել իրենց հավաքականում։ Մարզումների ժամանակ նկատել եմ, որ նրանք լավ են հասկանում իրար, յուրաքանչյուրն ընկալում է մյուսի հաջորդ քայլը։

Սլիմանիի հետ խոսել եմ նաև «Պորտուի» մասին։ Մենք շատ ենք հարգում այս ակումբին, նրանք եվրագավաթներին մասնակցելու մեծ փորձ ունեն, բայց կանենք ամեն ինչ հաղթելու համար։ Սլիմանին կմասնակցի խաղին։ Նա հաճախ է գոլեր խփել «Պորտուի» դարպասը և այս խաղում էլ կարող է վտանգավոր լինել մրցակցի համար,-Ռանյերիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում