Տուխել․ Ռոնալդուն միայն իր ներկայությամբ օգտակար է «Ռեալի» համար

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

-Մենք ուսումնասիրել ենք «Ռեալի» վերջին հանդիպումները, ֆուտբոլիստների գործողությունները։ Բնականաբար, հասկանում ենք, որ «Ռեալն» ուժեղ է․ Գարեթ Բեյլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման ամենաբարձր մակարադակի ֆուտբոլիստներ են։ «Ռեալը», հավանաբար, աշխարհի մեծագույն ակումբն է, այնպես որ՝ վաղը հիանալի դիմակայություն է լինելու։

Հեշտ է ասել, թե Ռոնալդուն լավ մարզավիճակում չէ, սակայն ո՞վ է նման գնահատականներ տալիս։ Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ի ծնե հաղթող է, ով միայն իր ներկայությամբ օգտակար է թիմի համար։ Մեծ հանդիպումները միշտ պահանջում են, որ աստղային ֆուտբոլիստներն իրենց լավագույն խաղը ցուցադրեն, և մենք պատրաստվում ենք Ռոնալդուի դեմ խաղին,-Տուխելի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում