Կոնտե․ «Արսենալի» հետ խաղից հետո չեմ քնել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալից» 0։3 հաշվով կրած պարտությունից հետո դեռ ուշքի չի եկել։

-Խաղից հետո չկարողացա քնել։ Դա նորմալ է ինձ համար։ Ես կարող եմ 2 օր չքնել։ Մտածում եմ։ Կարևոր է ճիշտ հետևություններ անել։ Եթե մենք ցանկանում ենք պայքարել ինչ-որ տիտղոսի համար, պետք է ավելի լավ խաղանք։ Կարևոր է ոչ միայն թղթի վրա, այլև խաղադաշտում ցույց տալ, որ «Չելսին» հիանալի թիմ է,-Կոնտեի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք, որ ԱՊԼ-ի 6-րդ տուրից հետո «Չելսին» ունի 10 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում