Մենոտի․ Ռոնալդուն Մեսսիի շրջապատը չի ունեցել

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կայացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբում հանդես գալը։

-Մեսսին «Ռեալում» այսպիսի ֆուտբոլիստ չէր լինի։ Մեսսին Մեսսի դարձավ այն «Բարսելոնայում», որտեղ խաղում էին Չավին, Ինյեստան, Ռոնալդինյոն։ Օրինակ Կրիշտիանու Ռոնալդուն նման շրջապատ չի ունեցել, դրա համար էլ նա աշխատել է հերոսի նման,-Մենոտիի խոսքը մեջբերված է «Fox Sports»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում