Տալի հուշամրցաշարի առաջին տուրի արդյունքները

Մոսկվայում կայացել են Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրի հանդիպումները։

Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը Բորիս Գելֆանդն էր: Արոնյան հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով։ Չստանալով՝ սկզբնախաղային առավելության՝ Արոնյանը 36-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի։

Տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

  • Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ` 0.5:0.5
  • Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի` 1:0
  • Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ` 0.5:0.5
  • Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի` 0.5:0.5

Հավելենք, որ երկրորդ տուրում Լևոն Արոնյանը խաղալու է Եվգենի Տոմաշևսկու հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում