Կլոպ․ Հաճելի է նայել մրցաշարային աղյուսակին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի վերաբերյալ հետևություններ անելու համար 6 տուրը բավարար չէ։

-Այս պահին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են։ «Հալ Սիթիի» հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր էր և կարողացանք տպավորիչ հաղթանակի հասնել։ Հաճելի է նայել մրցաշարային աղյուսակին, սակայն միակ խնդիրն այն է, որ ընդամենը 6 տուր է անցել, իսկ առջևում շատ երկար ճանապարհ կա,-ասել է Կլոպը «Sky Sports»-ի եթերում։

Հավելենք, որ «Լիվերպուլը» 6 տուրում վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 18 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում