Կերբեր․ Հիմա բոլորը կցանկանան հաղթել ինձ

Գերմանուհի Անժելիկա Կերբերը կարծում է, որ բարդ է լինելու աշխարհի առաջին ռակետի կարգավիճակով հանդես գալը։

-Հասկանում եմ, որ այժմ ճնշման տակ եմ։ Հիմա մրցակիցներս կորցնելու ոչինչ չեն ունենա, նրանք ճնշում չեն զգա, իսկ ես՝ կզգամ։ Բայց պատրաստ եմ այս մարտահրավերին։ Սա ինձ համար նոր իրավիճակ է։ Կաշխատեմ շատ չմտածել առաջին ռակետի կարգավիճակի մասին, քանի որ նախորդ տարիներին արդեն հասկացել եմ՝ կարևոր է կենտրոնանալ առանձին մրցաշարերի վրա։

Հիմա բոլոր կցանկանան հաղթել ինձ, բայց ես չեմ մտածում այդ մասին։ Կորտ դուրս կգամ այնպիսի տրամադրությամբ, ինչպիսին կունենան մրցակիցներս։ Վերջին ամիսներին նման տրամադրվածությունը տվել է իր արդյունքը։ Կշարունակեմ նույն ոգով,-Կերբերի խոսքը մեջբերված է WTA-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում