Զիդան․ Կազեմիրոն նույնքան կարևոր ֆուտբոլիստ է, որքան մյուսները

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համոզված է, որ իր ֆուտբոլիստները կարող են լրացնել Կարլոս Կազեմիրոյի բացակայությունը։ Բրազիլացին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (2:0) և բաց է թողնելու մոտ 2 ամիս։

-Ի տարբերություն լրագրողների՝ ես համեմատություններ չեմ սիրում։ Կազեմիրոն նույնքան կարևոր ֆուտբոլիստ է, որքան մյուսները։ Մենք չենք կարող խուսափել վնասվածքներից, բայց հույս ունենք՝ Կազեմիրոն հնարավորինս շուտ կվերադառնա։

Հիմա իմ տրամադրության տակ կան բավականաչափ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Կազեմիրոյին՝ չնայած նրանք նույն ֆունկցիաները չեն կատարում,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում