Հայ շախմատիստները՝ Վրաստանի ակումբային առաջնությունում

Միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանն այս օրերին մասնակցում են Վրաստանի ակումբային առաջնությանը, որին շրջանակում արդեն կայացել է չորս տուր։

Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես է գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում է «Նոնա»ակումբը:

Դեռևս հաջող է հանդես գալիս Տիգրան Հարությունյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վահե Բաղդասարյանը 4 հնարավորից վաստակել է 0․5 միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը` 1․5 միավոր:

Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ռուսթավի» և «Նոնա» ակումբները, որոնք իրենց բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ «Սամեգրելոն» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում