Հրաչյա Ռոստոմյանը՝ Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռուստամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` փոխարինելով Գաբրիել Ղազարյանին: Վերջինս նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մայիսի 3-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում