Մարեյը կմասնակցի Աբու-Դաբիի մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը հայտարարել է, որ մասնակցելու է Աբու-Դաբիի «Mubadala World Tennis Championship» ցուցադրական մրցաշարին, որը կայանալու է տարեվերջին։

Կանադացի Միլոշ Ռաոնիչից հետո Մարեյը երկրորդն է, ով հաստատել է իր մասնակցությունն այս մրցաշարին։ Ավելի վաղ հայտնի կդառնան ցուցադրական մրցաշարի մյուս 4 մասնակիցների անունները։ Ամենայն հավանականությամբ, նրանց թվում կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում