«Բանանցը» հաղթեց «Շիրակին», «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ

Այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Շիրակ»-«Բանանց» հանդիպումները։

Գործող չեմպիոն «Ալաշկերտի» և «Փյունիկի» խաղում գոլեր չարձանագրվեցին, իսկ «Բանանցը» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Նաիրի Մինասյանը։

Այս տուրից հետո «Շիրակը» 14 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտն» ու «Բանանցն» ունեն 12-ական միավոր, իսկ «Փյունիկը» 9 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 7-րդ տուր

«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 0։0

«Շիրակ» – «Բանանց»՝ 0։1
Գոլը՝ Մինասյան 50՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում