Մոուրինյու․ Հարգում եմ Ռանյերիին, բայց երկրպագելու եմ «Պորտուին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Լեսթեր»-«Պորտու» խաղին, նշել է, որ երկրպագելու է նախկին թիմին։

-«Լեսթերը» շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ, իսկ Վարդին առհասարակ հակագրոհների դեպքում ամենաուժեղ ֆուտբոլիստն է։ «Պորտուն» «Լեսթերի» մասին չպետք է հետևություններ անի մեր հաղթանակից հետո, քանի որ «Լեսթերն» իրականում շատ վտանգավոր և արագ թիմ է։

Հարգում եմ Կլաուդիո Ռանյերիին և նրա թիմը, սակայն այս խաղում երկրպագելու եմ «Պորտուին»,-Մոուրինյուի խոսքը մեբերված է «Sportsmole»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում