Մաքգրեգորը համաձայնել է մենամարտել Ալվարեսի հետ

Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն էդի Ալվարեսը, ով կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու ցանկություն էր արտահայտել, առաջիկա մենամարտն անցկացնելու է հենց նրա հետ։ Չեմպիոնների մենամարտը կայանալու է նոյեմբերի 12-ին, Նյու-Յորքում, «UFC 205» մրցաշարի շրջանակում

UFC-ի նախագահ Դանա Ուայտը հայտարարել է, որ համաձայնելով մենամարտել Ալվարեսի հետ՝ Մաքգեգորը չի զրկվել իր չեմպիոնական գոտուց։ Ավելին՝ Քոնորը կարող է դառնալ առաջինը, ով երկու քաշային կարգում չեմպիոնական գոտու կունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում