«Բորուսսիա»-«Ռեալ» խաղի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 22։45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բորուսսիա Դորտմունդ»-«Ռեալ» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչներ Թոմաս Տուխելն ու Զինեդին Զիդանն այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Բորուսսիա Դորտմունդ»․ Ռոման Բյուրկի – Ուսման Դեմբելե, Մարիո Գյոտցե, Ռաֆայել Գերերյու, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Սոկրատիս, Պիշչեկ, Գոնսալո Կաստրո, Մատիաս Գինտեր, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ։

«Ռեալ»․ Կեյլոր Նավաս – Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Դանիլո, Թոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Լուկա Մոդրիչ, Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում երկու թիմերն էլ հաղթել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում