«Լեսթերը» հաղթեց «Պորտուին», «Կոպենհագենը»՝ «Բրյուգեին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» հաղթեց «Պորտուին»։ «Քինգ Փաուեր» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց մեկ գոլ․ 25-րդ րոպեին աչքի ընկավ Իսլամ Սլիմանին։  

 

G խմբի մյուս խաղում «Կոպենհանգենը» 4։0 հաշվով հաղթեց «Բրյուգեին»․ գոլեր խփեցին Դելեյնին, Սանտանդերը, Յորգենսենը, Դենսվիլն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։

Երկրորդ տուրից հետո այս «Լեսթերը» 6 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, «Կոպենհանգենն» ունի 4 միավոր, «Պորտուն»՝ 1, իսկ «Բրյուգեն» միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
G խումբ

«Լեսթեր Սիթի» – «Պորտու»՝ 1։0
Գոլը՝ Սլիմանի 25՛

«Կոպենհագեն» – «Բրյուգե»՝ 4։0
Գոլերը՝ Դենսվիլ 53՛/ինքնագոլ, Դելեյնի 64՛, Սանտանդեր 69՛, Յորգենսեն 90+2՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Աուգուստինսոն 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում