«Յուվենտուսը» ջախջախեց «Դինամոյին», «Սևիլյան» հաղթեց «Լիոնին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում H խմբում կայացան «Սևիլյա»-«Լիոն» և «Դինամո Զագրեբ»-«Յուվենտուս» հանդիպումները։

«Սևիլյան» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց Վիսամ Բեն-Յեդերի՝ 52-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, իսկ «Յուվենտուսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց զագրեբյան թիմի դարպասը։ Թուրինցիների կազմում աչքի ընկան Միրալեմ Պյանիչը, Գոնսալո Իգուայինը, Պաուլո Դիբալան և Դանի Ալվեսը։

Այս տուրից հետո «Սևիլյան» և «Յուվենտուսն» ունեն 4-ական միավոր, «Լիոնը» 3 միավորով երրորդն է, իսկ «Դինամոն» դեռ միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
H խումբ

«Սևիլյա» – «Լիոն»՝ 1։0
Գոլը՝ Բեն-Յեդեր 52՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Վյետո 69՛

«Դինամո Զագրեբ» – «Յուվենտուս»՝ 0։4
Գոլերը՝ Պյանիչ 24՛, Իգուային 31՛, Դիբալա 57՛, Ալվես 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում