«Տոտենհեմը» հաղթեց, «Բայերն» ու «Մոնակոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն հյուրընկալեց «Տոտենհեմին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց․ հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Սոն Հյուն Մինը։

Զուգահեռաբար ընթացող՝ «Մոնակո»-«Բայեր» հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով․ 73-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Խավիեր Էրնանդեսը, իսկ 94-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Գլիկը։

Երկրորդ տուրից հետո E խմբում «Մոնակոն» ունի 4 միավոր, «Տոտենհեմը»՝ 3, «Բայերը»՝ 2, «ԲԿՄԱ»-ն՝ 1։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ

«ԲԿՄԱ» – «Տոտենհեմ»՝ 0։1
Գոլը՝ Մին 71՛

«Մոնակո» – «Բայեր»՝ 1։1
Գոլերը՝ Գլիկ 90+4՛ – Էրնանդես 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում