«Բարսելոնան» հաղթեց, «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային»։ Կատալոնական թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց․ հաշիվը բացեց Տորգան Ազարը, իսկ հյուրերից աչքի ընկան Արդա Թուրանը և Խերարդ Պիկեն։

C խմբի մյուս խաղում արձանագրվեց 6 գոլ․ «Սելթիկն» ու «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում հաղթողին չորոշեցին։ Բրենդան Ռոջերսի սաները Մուսա Դեմբելեի դուբլի և Ռահիմ Սթերլինգի ինքնագոլի արդյունքում 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ, իսկ «քաղաքայինների» պատասխան գոլերը խփեցին Սթերլինգը, Ֆերնանդինյոն և Նոլիտոն։

Այս տուրից հետո «Բարսելոնան» 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» ունի 4 միավոր, «Սելթիկը»՝ 1, իսկ «Բորուսսիան» միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ

«Բորուսսիա Մյոնխենգլադբախ» – «Բարսելոնա»՝ 1։2
Գոլերը՝ Ազար 34՛ – Թուրան 65՛, Պիկե 73՛

«Սելթիկ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3։3
Գոլերը՝ Դեմբելե 3՛, 47՛, Սթերլինգ 20՛/ինքնագոլ – Ֆերնանդինյո 11՛, Սթերլինգ 28՛, Նոլիտո 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում